Понедельник, 20.05.2024, 08:26

Мой дом Земля

Категории раздела
Ֆիզիկա ուսուցիչների եւ աշակերտների համար [1]
Այս բլոգում կարելի է ծանոթանալ եւ ուսումնասիրել գիտության ոլորտում կատարվող նորամուծոթյուններին, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ կատարելագործել կարողությունները:
Календарь
«  Февраль 2017  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 10
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Блог

Главная » 2017 » Февраль » 5 » Ինքնազարգացման պահանջ
13:52
Ինքնազարգացման պահանջ

Ֆիզիկայի ուսուցչի ինքնազարգացումը, մասնագիտական զարգացման տեսության եւ պրակտիկայի կապը

Ներածություն

            Ֆիզիկան հանդիսանում է գիտություն անկենդան բնության վերաբերյալ: Մարդու առողջությունն ու երկարակեցությունը կախված են հենց այդ անկենդան բնության հատկություններից եւ բնութագրիչներից, օրինակ՝ ջրի եւ օդի մաքրությունից, կապույտ երկնքից, արեւից, ջերմությունից, մթնոլորտային ճնշումից եւ այլ գործոններից, որոնք կապված են անկենդան բնության հետ: Այսօր մարդու առողջության եւ կենսագործունեության վրա նաեւ մեծ ազդեցություն են գործում քաղաքակրթության խորը գլոբալ ճգնաժամը, անընդհատ փոփոխվող աշխատանքային պարտականություններն ու ներմուծվող նորամուծությունները: Այս ամենը հանգեցնում են սեփական ուժերի նկատմամբ անվստահության մեծացմանը, սթրեսների, վախի, անվստահության ապագայի նկատմամբ եւ այլ հոգեբանական բարդույթների:

Ի՞նչ անել  այս պարագայում: Ինչպե՞ս ապահովել ինքնազարգացման շարունակականությունը այն դեպքում, երբ աշխատանքային անբարենպաստ պայմանները եւ մանկավարժության ոլորտում ցածր աշխատավարձը շահագրգիռ նախադրյալ չեն հանդիսանում դրա համար: Ուսուցիչը դարեր շարունակ կատարել եւ այսօր էլ կատարում է ազգերի եւ քաղաքակրթությունների համար շատ կարեւոր, բազմաբովանդակ, ազգերի առաջ դրված գերխնդիրների լուծմանը նվիրված աշխատանք: Նրա գործունեության արդյունքներից է կախված ազգի ապագան՝ կլինի այն լուսավոր եւ փառավոր, թե խղճուկ ու անմխիթար: Այսօր հայ մանկավարժն ընկճված է, զգում է իրեն անօգնական, անպաշտպան, միայնակ իր խնդիրների եւ դժվարությունների հետ: Կրթության ոլորտի բարեփոխումներն էլ իրենց հերթին աշխատանքային սթրեսի պատճառ են հանդիսանում, անցումնային փուլը դասավանդման եւ գնահատման հին մեթոդներից նորերին ընթանում է բավականին դժվար: Չմոռանանք, որ մարդկային կյանքի եւ կենսագործունեության իներցիան բավականին վտանգավոր երեւույթ է, այն հանգեցնում է լճացման, այլեւս անհրաժեշտություն չի զգացվում կատարելագործվելու եւ ինքնազարգացմամբ զբաղվելու, ճահճանում են գիտելիքները եւ պրակտիկ գործունեությունը դառնում է անարդյունավետ: Եվ բարեփոխումները կոչված են կանգնեցնելու իներցիայով աշխատելու արատավոր մեխանիզմը:

Ուսուցչի ցածր աշխատավարձը, աշխատանքի միջոցների եւ մեթոդների անընդհատ փոփոխությունը, մատաղ սերնդի առաջ մեծ պատասխանատվության զգացումը, հասարակության եւ ղեկավարության կողմից թերի գնահատված լինելը եվ շատ այլ գործոններ ազդում են ուսուցչի գիտակցության վրա: Իմ կարծիքով այդ է պատճառը, որ ուսուցչի որակավորում ստացած շատ քիչ մասնագետներ են համարձակվում ուսուցիչ դառնալ, արական սեռի ուսուցիչների տոկոսն էլ դպրոցներում շատ ցածր է: Վերջինս շատ կարեւոր է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության, ճիշտ մասնագիտություն ընտրելու եւ հասարակության մեջ ճիշտ դիրք ու պահվածք դրսեւորելու համար:

Կարծես թե այս հիմնախնդիրները լուծելու համար կառավարությունը ռազմավարական ծրագրեր է մշակում: Հետեւելով ԳԿ նախարարության կատարված աշխատանքներին եւ «Այբ» դպրոցի աշխատանքներին, տեսնում եմ լույս «սեւ թունելի» մյուս կողմում, որով ես քայլում եմ արդեն 15 տարի: Ցավում եմ, որ կարծրացած արատավոր երեւույթները հանրապետության բոլոր դպրոցներում՝ կապված թոշակառուների, երիտասարդ կադրերի բացակայության, «թույլ» օղակ հանդիսացող մանկավարժների աշխատանքից ազատելու բարդույթների եւ բազում այլ գործառույթների հետ, խորընդոտ են հանդիսանում դպրոցների զարգացման, ուսուցչի դերի եւ հասարակության մեջ հեղինակության բարձրացման համար: Տեղին է հիշել տարիների փորձություն անցած հետեւյալ ժողովրդական խոսքը. «թացն էլ չորի հետ վառվում է»:

Բոլոր հիմնախնդիրները հանգեցնում են նրան, որ մեր մանկավարժները ոչ միայն չեն ուզում ժամանակ եւ ցանկություն գտնել իրենց մեջ ինքնազարգացման համար, այլ նույնիսկ աշխատանքային օրվա պլանավորումը համարում են ավելորդ աշխատանք: Գիտատեխնիկական առաջընթացի այսօրվա պայմաններում, բարձր տեխնոլոգիաների զարգացման եւ նորամուծությունների հասարակության բոլոր շերտեր ներթափանցման արդյունքում՝ ուսուցիչը հետզհետե սկսում է զիջել իր դիրքն ու հեղինակությունը աշակերտի աչքում: Ինչպիսին էլ լինեն խնդիրները դպրոցում, կենցաղում, բարոյահոգեբանական մթնոլորտը դպրոցում եւ պետության քաղաքականության մեջ, ուսուցիչը պարտավոր է զբաղվել իր հոգեբանական, մանկավարժական, անձնային, մասնագիտական որակների զարգացմամբ:

Հիշենք, թե ինչ էին պատմում մեզ մեր ուսուցիչները, եւ ինչեր էինք կարդում մենք պատմանական գրականության մեջ պատերազմների եւ հետպատերազմյան ժամանակաշրջանում ուսուցիչների կատարած ուսումնա-դաստիարակչական աշխատանքների վերաբերյալ: Պետության ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպող, իրականացնող, ղեկավարող եւ վերահսկող մարմիններն էլ պետք է գիտակցեն, որ մինչեւ ծրագրվում եւ կատարվում են որոշակի աշխատանքներ՝ մարդկային իներցիան «կործանում է» մի քանի սերունդ:

Կա՞ արդյոք ինքնակրթությամբ զբաղվելու անհրաժեշտություն

արդեն ուսուցչական գործունեությամբ զբաղվող անձանց համար

Հետ հայացք գցելով իմ անցած աշխատանքային ուղուն իմ սիրելի դպրոցում, վերհիշելով իմ առաջին քայլերը որպես սկսնակ ֆիզիկայի ուսուցչուհի, գիտենալով իմ ուժեղ ու թույլ կողմերը, գնահատելով իմ այսօրվա աշխատանքը՝ ես հանգեցի մի ցավալի փաստի. «ֆիզիկա» առարկայի հեղինակությունը աշակերտների շրջանում այսօր շատ անգամ ցածր է այն մակարդակից, որը եղել է իմ ուսուցչական գործունեության սկզբում: Եվ սրա մեղավորության ընդամենը մի փոքր մասնաբաժինն է կախված ինձանից եւ ֆիզիկայի ուսուցիչներից ընդհանրապես: Բարեփոխումների անցումնային շրջանում չեն տուժել միայն մաթեմատիկան, որոշ չափով՝ լեզուները, բարձր դիրքերում է գտնվում անգլերեն լեզուն, խիստ անմխիթար վիճակում են գտնվում աշխարհագրությունը, քիմիան եւ բոլոր պատմությունները: Սա իմ սեփական սիրողական հետազոտությունների արդյունքն է, որն իրականացվել է տարբեր դպրոցների ուսուցիչների հետ զրույցների, համացանցում երկխոսությունների, տարբեր կրթական կայքերում տեղակայված գիտական եւ մեթոդական նյութի ուսումնասիրությամբ եւ ընթերցմամբ:

Բոլոր ուսուցիչներն էլ այսօր աշխատում են նոր մեթոդներով, բավականին ճիշտ է ընտրված գնահատման մեխանիզմը, գործնական եւ նամանավանդ լաբորատոր աշխատանքները բնագիտական առարկաներից դասերը դարձնում են շատ հետաքրքիր եվ հետազոտական, բայց միեւնույն է, ֆիզիկան բարձր դիրք չի գրավում հանրապետության աշակերտության մեծ մասի շրջանակներում: Այստեղ կարեւոր է նաեւ հաշվի առնել պետական մոտեցումը բնագիտական առարկաներին: Գաղտնիք չէ, որ ավարտական դասարաններում ծնողների աններելի միջնորդությամբ՝ աշակերտները սովորում են միայն այն առարկաները, որոնցից քննություն են հանձնելու ԲՈՒՀ ընդունվելիս, որոշ բաժիններում էլ ֆիզիկայի հետ ընտրովի առարկա է անգլերենը: Նորից ծնողի մասնակցությամբ, աշակերտները երկար ու ձիգ տարիներ կրկնուսույցի մոտ լրացուցիչ աշխատում են բառեր սերտել: Իսկ այն, որ ֆիզիկան զարգացնում է տրաբանություն, անալիտիկ մտածողություն, շուտ կողմնորոշվելու ունակություններ, ինքնուրույն բարդ իրավիճակներից ելք գտնելու կարողություն՝ շատ քիչ ծնողների է հետաքրքրում: Հիշեք, որ խելացի վարպետը, մարզիկը եւ ղեկավարը ավելի մեծ արդյունքների է հասնում իր ընտրած ոլորտում, նամանավանդ, երբ դպրոցում լավ է սովորել ֆիզիկա եւ մաթեմատիկա, քան նա, ով մի կերպ ավարտել է, այդպես էլ ոչինչ չսովորելով: Այսպիսով, միայն բողաքելով եւ վհատվելով ֆիզիկայի ուսուցիչներին հոզող ոչ մի հարց լուծում չի ստանա, առարկան էլ կշարունակի մնալ ցածր դիրքերում: Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, ընդհուպ մինչեւ վարքագծի փոփոխություն: Բնագիտական առարկաների ուսուցիչները պետք է ճկուն գտնվեն այնքան, որ կարողանան գրավել ոչ միայն բարձր ունակությամբ աշակերտների ուշադրությունը, այլեւ ներգրավեն ակիվ աշխատանքի մեջ միջին եւ ցածր առաջադիմություն ցուցաբերող աշակերտներին: Ստանդարտ մոտեցումները այլեւս օգնել չեն կարող, միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն ունենալն էլ շատ քիչ է այսօր:

 

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրանցից, ովքեր ցույց են

Տալիս մեզ մեր թերությունները, իշնորհիվ նրանց մենք կատարելագործվում ենք»

Բլեզ Պասկալ

 

Իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, որ լավ է սովորում ֆիզիկա այն դասարանը, որին ես կարողանում եմ շարունակաբար զարմացնել լաբորատոր փորձերով, մեծ ֆիզիկոսների կյանքից հետաքրքիր ու երբեմն նաեւ ծիծաղաշարժ պատմություններով, համացանցում ցուցադրված փորձերով: Շատ հեշտ է «գողանալ» 5-9-րդ դասարանի աշակերտներին, սեր եւ հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ դեպի «բնագիտություն եւ ֆիզիկա» առարկաները: Շատ անգամ դժվար է պահպանել այդ սերն ու հետաքրքրասիրությունը ավագ դասարանում սովորող արդեն որոշակի կողմնորոշում ունեցող աշակերտների մեջ: Արդեն դժվար է ինչ որ փորձերով եւ պատմություններով զարմացնել աշակերտներին: Այստեղ արդեն այլ մոտեցումներ են պետք: Դա կարող է լինել որեւէ վավերագրական ֆիլմի դիտում: Ֆիզիկայի մի քանի բաժիններից կա հնարավորություն դիտել գիտահանրամատչելի ֆիլմեր: Օրինակ՝ «օպտիկա» եւ «էլեկտրոմագնիսական դաշտեր» բաժինների վերաբերյալ կարելի է նույնիսկ դասարանում դիտել շատ հետաքրքիր գիտական ֆիլմեր: Այսպիսով՝ ժամանակ առ ժամանակ ֆիլմեր դիտելով կարելի է աշակերտների ուշադրությունը մոտիվացնել դեպի դիտարկվող նյութը: Ուսուցչի գրագետ ու խիստ լինելն էլ կնպաստում, որ աշակերտները սովորեն իրենց ուժերին համապատասխան:

Մինչեւ ընտրված ֆիլմի ցուցադրելը, ուսուցիչը պարտավոր է ուսումնասիրել այդ նյութը, կարողանա տալ երեւույթների բացատրությունը ֆիզիկայի տեսանկյունից, կարողանա տեսնել եւ բցահայտել միջառարկայական կապերը, պետք է պատրաստ լինի պատասխանելու աշակերտների նույնիսկ ամենատարօրինակ հարցերին: Այս ամենը բերում են ինքնակրթությամբ զբաղվելու պահանջի գիտակցմանը, նաեւ ուսուցչի ինքնազարգացմանը:

Գուցե հարց առաջանա, թե ինչպես կարող է ուսուցիչը միաժամանակ եւ տեսական նյութի ընկալումը ապահովել, եւ ցուցադրումներ կատարել: Ճիշտ է, ֆիզիկային հատկացված դասաժամերը շատ սուղ են, բայց նույնիսկ այդ պարագայում հնարավոր է ճիշտ պլանավորել ժամանակը եւ 10-15րոպե տեւողությամբ գիտական նյութ ցուցադրել դասավանդման որոշակի էտապներում: Իսկ պարտադիր բաղադրիչից հատկացված անգամ 0.5ժամը լրիվ կբավականացնի բոլոր հետաքրքիր աշխատանքների կազմակերպման եւ իրականցման համար:

Ինչպիսին էլ լինեն բարդույթները ու հիմնախնդիրները ուսուցչի աշխատանքի ընթացքում՝ հասարակությունը միշտ էլ նրան ներկայացրել եւ ներկայացնելու է բարձր պահանջներ: Ուսուցիչը միշտ պետք է ավելին գիտենա, քան նրա հետ շփվող մարդիկ: Ինքնազարգացման ինձ մղում են.

  • Իմ ստեղծագործական ջիղը, որն իմ կարծիքով կա բոլոր ուսուցիչների մեջ:
  • Ժամանակակից գիտության արագ զարգացումը. «մեքենայի դարում ցանկալի չէ օգտվել եզներով լծված սայլակից»:
  • Մրցակցությունը. շատ ծնողներ երեխային այլ դպրոց են տեղափոխում՝ հաշվի առնելով գրագետ ուսուցչական հանրույթի առկայությունը:
  • Հասարակական կարծիքը. Ցանկալի է լինել գրագետ ընտրված ոլորտում նաեւ գործընկերների աչքում:
  • Նյութական բարեկեցությունը. Ցանկալի է տարրակարգի ավելի բարձր աստիճաններ հաղթահարել եւ առավել բարձր վարձատվություն ստանալ:
  • Եւ, պարզապես հետաքրքիր է սովորել. Մարդը, որն անընդհատ սովորեցնում է, պետք է նաեւ իր պահվածքով օրինակ ծառայել:

 

Ինքնազարգացման նպատակն ու խնդիրները

            Իմ կարծիքով ուսուցչի ինքնազարգացումը նպատակ է հետապնդում՝

  • Ստեղծել աշակերտի ինքնադրսեւորման համար բարենպաստ պայմաններ,
  • Ճիշտ գնահատել սովորողի ունակությունները, կարողությունները,
  • Պարզել աշակերտների հետաքրքրության ոլորտները, ուղղվածությունը, ֆիզիկական մտավոր եւ բարոյահոգեբանական պոտենցիալը.
  • Զարգացնել ինքնուրույն դիտարկումներ կատարելու եւ որոշումներ ընդունելու կարողություններ,
  • Դաստիարակել հաղթանակի հասնելու, դժվարություններ հաղթահարելու կամքը եւ ձգտումը,
  • Զարգացնել աշակերտների մոտ ինքնակրթմամբ զբաղվելու ձգտում,
  • Ներգրավել աշակերտներին մրցույթների, գիտահետազոտական աշխատանքների մեջ,
  • Ստեղծագործական մոտեցման հիմքեր դնել ու զարգացնել հետեւողական եւ համակարգված աշխատանքի միջոցով:

 

 

Ցանկալի արդյունքներ

 

  • Ֆիզիկայի դասավանդման որակի բարձրացում. շատ կարեւոր համարելով սահմանումների եւ բանաձեւերի գիտակցված սերտումը՝ չի կարելի թերագնահատել նյութի հետաքրքիր մատուցումը:
  • Որակական ցուցանիշի բարձրացում. գաղտնիք չէ, որ այսօր բանագիտական առարկաների որակական ցուցանիշը տատանվում է 10-25 տոկոսի սահմաններում, առավել ռեալ գնահատելու դեպքում չի գերազանցի 10 տոկոսը:
  • Նյութի դասավանդման համար էլեկտրոնային նյութի հավաքում, համակարգում, դիդակտիկ նյութերի թարմացում,
  • Հոդվածների, մեթոդական նյութի քննարկում գիտաժողովներում, մրցույթներում, փորձի փոխանակում այլ դպրոցների մանկավարժների հետ,
  • Համացանցային կայք-պորտֆոլյոյի ստեղծում, համացանցային շփումներ եւ քննարկումներ հանրապետության այլ դպրոցների մանկավարժների հետ:

Հետեւելով ինքնազարգացման ծրագրի քայլերին, հույս ունեմ որ 2016-2020թթ. ընթացքում շատ անգամ բարձրանալու է ֆիզիկա առարկայի դիրքը դպրոցում:

 

 

Просмотров: 341 | Добавил: AMINEL | Теги: ֆիզիկա, ուսուցչի ինքնազարգացում | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
avatar