Понедельник, 20.05.2024, 07:19

Мой дом Земля

Категории раздела
Ֆիզիկա ուսուցիչների եւ աշակերտների համար [1]
Այս բլոգում կարելի է ծանոթանալ եւ ուսումնասիրել գիտության ոլորտում կատարվող նորամուծոթյուններին, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ կատարելագործել կարողությունները:
Календарь
«  Февраль 2017  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 10
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Блог

Главная » 2017 » Февраль » 5 » Երաժշտությունը մեր կյանքում
13:54
Երաժշտությունը մեր կյանքում

Երաժշտությունը, որը հույզեր է առաջացնում

            Գիտեք արդյոք, որ ձայնը ուղեղի համար էներգիայի աղբյուր է: Ձայները լիցքեր են հաղորդում ուղեղին, որի արդյունքում այն առավել արդյունավետ է աշխատում: Ֆրանսիացի բժիշկ, գյուտարար Ալֆրեդ Տոմատիսը մոտ 40 տարի առաջ մի զարմանալի հայտնագործություն արեց, որով հիմք դրվեց իր անունը կրող մեթոդի հետագա զարգացման: Տոմատիսի մեթոդի էությունը կայանում է նրանում, որ ձայների միջոցով կարելի է ազդեցություն գործել ուղեղի վրա՝ խթանելով եւ ակտիվացնելով ուղեղի աշխատանքը: Այս մեթոդն այսօր կիրառվում է մի շարք հիվանդություններով տառապող երեխաների բուժման նպատակով: Օրինակ՝ լսողական եւ խոսակցական համակարգի շեղումներով, աուտիզմով, հենա-շարժողական համակարգի խանգարումներով, ուշադրության կենտրոնացման դեֆիցիտով տառապող երեխաների հետ վերականգնողական աշխատանքներ կատարելիս:

            Այֆրեդ Տոմատիսը եկավ այն եզրահանգման, որ ականջը նախատեսված է ոչ միայն լսելու համար, այլեւ գիտակցությունը եւ մարմինը էներգիայով սնելու համար: Ուղեղի բջիջները աշխատում են, որպես փոքր լիցքակիրներ-կուտակիչներ, որոնք լիցքավորվում են ոչ թե օրգանիզմի նյութափոխանակության արդյունքում, այլ ձայների էներգիայի միջոցով: Որոշ ձայներ օրգանիզմի վրա թողնում են այնպիսի ազդեցություն, ինչպես, օրինակ մի քանի բաժակ շատ համեղ սուրճը: Որոշակի երաժշտությունը օգնում է սովորելիս. կարդալիս, ուշադրությունը կենտրոնացնելիս, հիշողությունը զարգացնելիս: Բավական մեծ արդյունք գրանցվեց դպրոցահասակ երեխաների շրջանում կատարված ուսումնասիրությունները: Պարզվեց որ որոշակի տոնայնությամբ երաժշտության տակ հեշտ է սովորել բառեր, այսինքն հեշտ է անգիր սերտել որեւէ նյութ:

            Տոմատիսի հայրը օպերային երգիչ էր, եւ նա երկար տարիներ անց է կացրել օպերայում՝ ելույթներ դիտելով: Այնտեղ ապագա բժիշկն ու գյուտարարը շատ էր ականատես լինում օպերային երգիչների «ողբերգություններին», երբ ականջի ֆունկցիայի խանգարումների, հիվանդությունների պատճառով նրանք զրկվում էին իրենց երգելու կարողությունից, աշխատանքից, կյանքի իմաստից: Եվ շուտով գալիս այն եզրահանգման, որ ձայնը չի արտաբերում այն, ինչ ականջը չի լսում, սա էլ հանդիսանում է նրա մեթոդի հիմնաքարը:

            Ցանկանալով օգնել իր հիվանդներին՝ նա ստեղծեց «Էլեկտրոնային ականջ» սարքը: Այն սովորական ձայնից առանձնացնում էլ մեկ ցածր հաճախությամբ ձայները, մեկ բարձր հաճախությամբ ձայներ, որի ազդեցությամբ ականջի մուրճիկի եւ այլ օրգանների մկանները կծկվում եւ թուլանում են, որի հետեւանքով ընդլայնվում էր ձայնի ընկալման հաճախության դիապազոնը եւ անհետանում էին որոշակի խանգարումներ: Այս մեթոդով Տոմատիսը սկսեց բուժել դեպրեսիա, աուտիզմ, ընթերցանության խանգարումներ: Ըստ նրա, շատ բարդույթներ առաջանում են այն ժամանակ, երբ խախտվում է ուղեղի եւ ականջի միջեւ կապը, իսկ դա կատարվում է հիմնականում ներարգանդային փուլում: Նա հայտնաբերել է, որ ականջը սկսում է ձեւավորվել սաղմի բեղմնավորման փուլում վերջնականապես զարգանում հղիության հղիության չորրորդ ամսում: Տոմատիսը ենթադրում էր, որ ուղեղի զարգացումն ընթանում է այն ինֆորմացիայի ազդեցությամբ, որն ընկալում է ականջը, եւ երբ երեխան ոչ պատշաճ ձեւով է ընկալում մոր ձայնային ազդակները, ապա ձեւավորվում է ուղեղի թերի զարգացում, եվ մի շարք հիվանդություններ: Հետազոտությունների արդյունքում Ալֆրեդ Տոմատիսը հայտարարում է, որ կարդալը դա ականջի գործունեության արդյունք է: Նա խորհուրդ տվեց կարդալ օրեկան կես ժամ բոլորին, եւ երեխաներին, եւ մեծերին: Երբ անընդհատ կարդում են, ապա ծերության ժամանակ հիշողության կորուստներ գրեթե չեն լինում:

Категория: Ֆիզիկա ուսուցիչների եւ աշակերտների համար | Просмотров: 273 | Добавил: AMINEL | Теги: երաժշտությունը ըստ գիտության, ֆիզիկա | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
avatar